Սեն Նեկտեր (պանիր)
Սեն Նեկտեր | |
---|---|
Տեսակ | պանիր կովի կաթից, պինդ անեփ պանիր, հում կաթից պանիր, pasteurized milk cheese?, արտադրական պանիր, ագարակի պանիր և պանրագործարանի պանիր |
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Տարածաշրջան | Կանտալ և Պյուի-դը-Դոմ |
Կաթ | կովի կաթ |
Սերտիֆիկացում | Ծագման իսկության ստուգում և PDO |
Ձև | գլան |
Անունով | Saint-Nectaire? և Jean Charles de la Ferté?[1] |
Saint-nectaire (cheese) Վիքիպահեստում |
Սեն Նեկտեր (ֆր.՝ Saint-nectaire, St. Nectaire), կիսափափուկ պանիր, որը ստանում են կովի կաթից։ Այն արտադրվում է Մոն Դոր (ֆր.՝ Monts-Dore) լեռնային տարածաշրջանում՝ Կանտալ և Պյուի դը Դոմ դեպարտամենտների տարածքում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեն Նեկտերն ունի բավականին հարուստ պատմություն՝ Օվերնի բոլոր պանրատեսակներ մեջ։ Իր որակով պանիրը հռչակված է եղել դեռևս 17-րդ դարում, երբ մարշալ դը Լաֆերտը այն համտեսել է Լյուդովիկոս 14-րդի արքունիքում։
1955 թվականին Saint-Nectaire ստացավ AOC հավաստագիր, իսկ 1979 թվականի մայիսի 2-ին այս որոշումը հաստատվել է կառավարության դեկրետով։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեն Նեկտեր պանիր ստանալու համար անհրաժեշտ է սալերսյան ցեղատեսակի կովի կաթ։ Մինչև 32° տաքացված կաթում ավելացվում է թթվան՝ լիոֆիլիզացված մեզոֆիլ մշակաբույսերի հիմքով, այնուհետև, դրանից հետո կաթը կտրող մակարդ (խմորիչ)։ Հենց կաթը թանձրանում է՝ պանրի զանգվածը տեղադրում են կաղապարի մեջ և թեթևակի սեղմում։ Հետո պանիրը հանում են կաղապարից, աղ անում, փաթաթում գործվածքով և նորից մամլում։ Դրանից հետո պանիրը չորացնում են երեք օր և դնում են հասունանալու հատուկ պատրաստված աշորայի հարդի վրա։ Սեն Նեկտերի հասունացման շրջանը տևում է 5-8 շաբաթ՝ 10-12 °C աստիճանի և 90-95% խոնավության պայմաններում։ Շաբաթը մեկ անգամ պանրի գլուխները շրջում են։ Մեկ գլուխ պանիր արտադրելու համար անհրաժեշտ է 13-14 լիտր կաթ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանրի գլուխն ունի հարթ գլանաձև տեսք, որի տրամագիծը 21 սմ է, բարձրությունը՝ 5 սմ, իսկ զանգվածը մոտավորապես 1,7 կգ։ Արտադրում են նաև ավելի փոքր քաշով պանիր, որն անվանում են Պտի Սեն Նեկտեր։ Այն ունի 600 գրամ զանգված։ Սեն Նեկտերն ունի կարծրացած կեղև, վարսակի և հարդի բույր, դեղին գույն և նուրբ առաձգական միջուկ, որն աչքի է ընկնում անտառային ընկույզի, սնկի, աղի և համեմունքների բույրով։ Պանիրը պատրաստվում է պաստերիզացված կաթից և աչքի է ընկնում առավել պակաս համային փնջով։ Պանրի յուղայնությունը՝ 45 %։
Պանրի հետ հրամցնում են Բորդոյի St. Estèphe, Pouilly, ինչպես նաև Coteaux d’Auvergne և Cotes Roannaises կարմի գինիներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сен-Нектер на Гастроном.ру(չաշխատող հղում)
- Fromage AOC d’Auvergne : saint-nectaire (site de l’association des fromages d’Auvergne) Արխիվացված 2017-04-15 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սեն Նեկտեր (պանիր) կատեգորիայում։ |